Ռուսաստանի ​​սնանկացումը միայն ժամանակի հարց է. ԵՂ

Ռուսաստանի ​​սնանկացումը միայն ժամանակի հարց է. ԵՂ

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարծում է, որ արևմտյան պատժամիջոցներն ավելի ու ավելի են խաթարում ռուսական տնտեսությունը, և որ դեֆոլտը միայն ժամանակի հարց է։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

«Դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը կրճատվել է 70 տոկոսով: Հարյուրավոր խոշոր ընկերություններ և հազարավոր փորձագետներ լքել են երկիրը: Ռուսաստանում ՀՆԱ-ն, ներկայիս կանխատեսումների համաձայն, կնվազի 11 տոկոսով»,- ասել է նա:

Վերջինիս կարծիքով՝ Ռուսաստանի պետական ​​սնանկացումը միայն ժամանակի հարց է։

Ռուսաստանի ֆինանսների նախարարության տվյալների համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Ռուսաստանի արտաքին պետական ​​պարտքը կազմել է 59,5 միլիարդ դոլար, այդ թվում՝ արտաքին պարտատոմսերի գծով պարտքը՝ 38,97 միլիարդ դոլար, ընդհանուր առմամբ, երկիրը ունի 15 ակտիվ պարտատոմս: 1in.am