Երկուշաբթի նավթի համաշխարհային գներն աճում են՝ շուկայում այս հումքի պակասի մտավախությունների ֆոնին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,32 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 112,07 դոլարի, WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,3 տոկոսով՝ հասնելով 106,69 դոլարի։