Կադիրովը հայտարարել է, որ մտադիր է «այսօր վերցնել Ազովստալը»

Կադիրովը հայտարարել է, որ մտադիր է «այսօր վերցնել Ազովստալը»

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ռուս զինվորականները ապրիլի 19-ին լիարժեք վերահսկողություն կսահմանեն Մարիուպոլում տեղակայված «Ազովստալ» գործարանի նկատմամբ։ Ծրագրերի մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։

«Ուզում եմ գոհացնել այն մարդկանց, ովքեր սպասում են Ուկրաինայի Հանրապետությունում խաղաղության և կայունության, որ այսօր Ամենակարողի օգնությամբ մենք կվերջացնենք բանդերականներին Մարիուպոլում և ամբողջությամբ կգրավենք Ազովստալը։ Այնպես որ, այսօր կամ վաղը՝ շեյթաններին երկար ժամանակ չի մնացել»,-ասել է Կադիրովը հրապարակված աուդիոուղերձում։

Նրա խոսքով, բնակավայրերը լքողներին «կշարունակեն բռնել Կիևում Խարկովում, որտեղ էլ որ լինեն»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ՊՆ-ն երկու ժամ ժամանակ է տվել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից խաղաղ ելքի համար։