Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները, կարտոֆիլի աճեցման համար, պարարտանյութի արժեքը սուբսիդավորելու խնդրանքով, նամակ են ուղարկել Գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությանը։ Պատասխան դեռևս չեն ստացել:
Ապրիլի 8-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի գույքի և բնական պաշարների կառավարման հանձնաժողովի նիստում պատգամավոր Շիրվան Շիրինյանն առաջարկել էր դիմել կառավարությանը, որպեսզի հնարավորության դեպքում պետությունը սուբսիդավորի պարարտանյութերի գնումը։
«Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Շիրվան Շիրինյանի նախաձեռնությունը քննարկել էին և որոշել այն իրագործել։
Պատգամավորները պատրաստել և նամակ են ուղարկել։ Առայժմ պատասխան չկա, նախարարությունը նամակը ստացել է։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում սպասում են պատասխանի։jnews.ge