Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ստացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի նամակը, որում նա երախտագիտություն է հայտնել ՆԱՏՕ-ին աջակցության համար և ՆԱՏՕ-ի անդամների ջերմ ընդունելության համար։
Սթոլթենբերգը մեծ պատիվ է համարել Վրաստանում Հյուսիսատլանտյան խորհրդի այցի շրջանակներում Մարգվելաշվիլու հետ հանդիպելը՝ կարևորելով Վրաստանի նախագահի անձնական դերը։
Սթոլթենբերգը նաև շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլուն՝ տարածաշրջանային (Սև ծով) անվտանգության հարցերի շուրջ կառուցողական քննարկումների անցկացման համար։
Սթոլթենբերգը հուսով է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն բարձր չափորոշիչներին համապատասխանեն։