Վրաստանը քաղաքացիական պատերազմի կրակով պատված երկրից վերածվեց դինամիկ եվրոպական պետության. Կվիրիկաշվիլի

Վրաստանը քաղաքացիական պատերազմի կրակով պատված երկրից վերածվեց դինամիկ եվրոպական պետության. Կվիրիկաշվիլի

Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարել է, որ անկախության վերականգնումից հետո Վրաստանն անշեղորեն պաշտպանում է ՄԱԿ-ի արժեքները, իսկ ՄԱԿ-ը մշտապես եղել և մնում է Վրաստանի իրական գործընկերը ազատ ու ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհին:

«25 տարի առաջ քչերը կարող էին պատկերացնել, որ այս օրը կլինի այսպիսին: Վրաստանը քաղաքացիական պատերազմի կրակով պատված երկրից վերածվել է դինամիկ եվրոպական պետության:

Մենք հպարտանում ենք, որ Վրաստանը տնտեսական ազատության ցուցանիշով 5-րդն է աշխարհում, ինչն ապահովում է համաշխարհային շուկաներին ինտեգրումն ու բաց լինելը: Վրաստանը ԵՄ ասոցացված անդամ է, ինչպես նաև սերտորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:



Opinion, pooling and voting