Ռուս զինվորականները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ժողովրդական միլիցիայի ուժերի հետ միասին ազատագրել են Մարիուպոլը՝ արգելափակելով ուկրաինական ազգայնական կազմավորումներին Ազովստալ գործարանի արդյունաբերական գոտում։ Այս մասին նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։
«Սա իրականում Ազովի մայրաքաղաքն է՝ «Ազովի» գումարտակը»,- ասել է նախարարը։
Նա պարզաբանել է, որ Մարիուպոլի շրջափակման ժամանակ, որը տեղի է ունեցել մարտի 11-ին, Ուկրաինական զինված ուժերի խմբավորման և ազգայնական կազմավորումների, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ընդհանուր թիվը քաղաքում մոտ 8100 մարդ է եղել։
«Քաղաքի ազատագրման ժամանակ ոչնչացվել է ավելի քան չորս հազար, 1478-ը հանձնվել է, մնացած խումբը՝ ավելի քան երկու հազարը, արգելափակվել է «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտում»,- ասել է Շոյգուն։