Որ ֆերմերները կարող են ստանալ 300 լարի

Որ ֆերմերները կարող են ստանալ 300 լարի

Վրաստանի Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը գյուղատնտեսության զարգացման նպատակով ֆերմերներին կհատկացնի սուբսիդիաներ ՝գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման համար, 300 լարի մեկ հեկտարի դիմաց։ Սուբսիդավորումը կհատկացվի այն ֆերմերներին,որոնք ունեն 0,25 հա-ից մինչև 1,25 հա հողատարածք, ինչպես նաև նրանք պետք է համապատասխանեն որոշակի պայմանների։

Մասնավորապես, սուբսիդավորումը կստանան՝

• ֆերմերները, որոնց հողերը գրանցված են Պետական ռեեստրում

• Ֆերմերները,որոնք գրանցված են Ֆերմերների ռեգիստրում

Եթե ֆերմերը դեռ գրանցված չէ տվյալ բազայում, ապա նա կարող է զանգահարել 1501 թեժ գծով և գրանցվել։

Սուբսիդավորման գումարը կփոխանցվի ագրոքարտին։ Կուտակված միավորները ֆերմերները կկարողանան օգտագործել գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար։

Անցյալ տարի գյուղացիներին տրված ագրոքարտերը դեռևս գործում են։ Եթե որևէ մեկը չունի ագրոքարտ, բայց բավարարում է բոլոր այն պայմաններին,ըստ որոնց նրանց սուբսիդավորումը հասանելի է, ապա քարտ ստանալու նպատակով ֆերմերը պետք է դիմի «Լիբերթի բանկ»։

Այս ծրագրի համար պետությունը կծախսի 35 մլն. լարի, նախնական հաշվարկներով, սուբսիդավորումից կարող է օգտվել 300 հազար ֆերմեր։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ պետությունը հույս ունի, որ դա կնպաստի արպրանքների ինքնարժեքի նվազեցմանը։jnews.ge