Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանի որոշ շրջաններում ապրիլի 21-22-ը կշարունակվի անձրևոտ եղանակը։
Օդերևութաբաններն ապրիլի 23-24-ը երկրի շրջանների զգալի մասում տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ են կանխատեսում։
Օդի ջերմաստիճանը 21-22-ին ցածրադիր գոտիներում և բարձում կլինի +19, +24, 23-24-ը կբարձրանա +24, +29 աստիճանով։
Միաժամանակ, Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նշում է, որ ապրիլի 25-ին շոգի ֆոնին Վրաստանի որոշ շրջաններում կրկին անձրև կտեղա։
Ապրիլի 21-22-ը Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. Ապրիլի 23-25-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +23, +25 աստիճան տաքություն։1tv.ge