
Վրաստանի առևտրի ասոցիացիայի ղեկավար Սանդրո Սուբելիանիի խոսքով՝ զատկի նախատոնին ձուն թանկացել է մոտ 3 թեթրիով, իսկ մյուս հիմնական պարենային ապրանքների գները չեն թանկացել։
«Տոնի մոտենալուն պես մի փոքր թանկացում է նկատվում, չենք կարող ասել, որ դա պայմանավորված է ինչ-որ արտաքին գործոնով, քանի որ վերջին շաբաթներին ու օրերին հասկացանք, որ թանկացման կարիք չի լինի, բայց ի զարմանս մեզ թանկացում եղավ, որը, մեր կարծիքով, կապված է տոնի հետ: Կարծում ենք՝ նման գործողությունը խանգարում է սպառողների գնողունակությանը։ Չնայած գների բարձրացմանը, ծախսերի տեսակարար կշիռը նախորդ տարիների համեմատ նվազում է»,- ասել է Սուբելիանին։