
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ oդերևութաբաններն ապրիլի 23-24-ը երկրի շրջանների զգալի մասում տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ են կանխատեսում։
Օդի ջերմաստիճանը 23-24-ին ցածրադիր և բարձրադիր գոտիներում կլինի +24, +29 աստիճան տաքություն։
Միաժամանակ, Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նշում է, որ ապրիլի 25-ին շոգի ֆոնին Վրաստանի որոշ շրջաններում կրկին անձրև կտեղա։
Ապրիլի 23-25-ը Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կլինի +23, +25 աստիճան տաքություն։