Եվրոպայի հյուսիս-արևմուտքում նավերի վառելիքի դեֆիցիտ է։ Bloomberg գործակալությունը, հղում անելով նավերի համար վառելիքի մատակարար Monjasa Group ընկերությանը, նշում է, որ վառելիքի դեֆիցիտն առկա է Ռոտտերդամի, Ամստերդամի և Անտվերպենի նավահանգիստներում։
Գործակալության փոխանցմամբ` նավերի վառելիքը, որի բաղադրության մեջ ծծումբի պարունակությունը քիչ է, վերջին շրջանում կտրուկ թանկացել է։ Նշվում է, որ ընկերությունների մեծ մասը հրաժարվում է օգտագործել ռուսական նավթ, իսկ նավթամշակող եվրոպական մի շարք ընկերություններ տեխնիկական սպասարկում են իրականացնում, ինչի պատճառով կրճատել են վառելիքի մատակարարումները։
Միևնույն ժամանակ KPI OceanConnect ընկերության գործադիր տնօրեն Սերեն Հելլը հայտնել է, որ նավերն առանց վառելիքի թողնելու վտանգ առայժմ չկա, բայց բեռնափոխադրողները կարող են դժվար իրավիճակում հայտնվել։
Ավելի վաղ Եվրոստատը տվյալներ էր հրապարակել, համաձայն որոնց ԵՄ 19 երկրներում տարեկան ինֆլյացիան 7,4%-ով աճել է, ինչը պայմանավորված է էներգակիրների և մետաղի գնաճով, ինչն էլ իր հերթին աշխարհում գեոքաղաքական լարվածության հետևանք է։ shantnews.am