
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։
Ապրիլի 24-ին, ժամը 10-ին Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի։ Պատարագից հետո Նինոծմինդայի մունիցիպալիտետի մեծ թվով բնակիչներ և ղեկավար անձինք շարժվեցին դեպի Մշակույթի կենտրոնի բակ՝ ծաղիկներ խոնարհելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշարձանին։
Այսօր աշխարհի ողջ հայությունը սգում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության զոհերի համար։