Որքա՞ն արժեր սնունդը 1999 թվականին և որքան արժե այն հիմա՝ վիճակագրություն:
Geostat-ը հանրապետությունում հիմնական պարենային ապրանքների գների ինդեքս է կազմում 1999 թվականից։ Նրա խոսքով, եթե 23 տարի առաջ մեկ հացն արժեր 30 թեթրի, ապա այժմ դրա միջին գինը հանրապետությունում կազմում է 1,18 լարի։
Նման միտում կա նաև այլ պարենային ապրանքների մասով. Օրինակ՝ ձեթի մեկ լիտրը 1999 թվականին արժեր 2,17 լարի, իսկ 2021 թվականի չորրորդ եռամսյակում դրա գինը գերազանցեց 8 լարիի սահմանը։ Կարտոֆիլը 1999-ին միջինը արժեր 44 թեթրի, 2021-ի վերջին՝ 1,46 լարի, պանիրը՝ 3,7 լարի, իսկ այժմ՝ միջինը 14 լարի։ 10 հատ ձվի գինը 1,50 լարիից դարձել է 5 լարի։
Տավարի մեկ կիլոգրամ միսը 1999 թվականին արժեր 3 լարի 60 թեթրի, իսկ 2021 թվականին՝ 19 լարի։
Հավի մեկ կիլոգրամ միսը 1999 թվականին արժեր 4 լարի 69 թեթրի, իսկ 2021 թվականին՝ 8 լարի 56 թեթրի։