Ապրիլի 24-ին Նինոծմինդայում տեղի ունեցավ ավանդական ջահերով երթ՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ջահերով երթը մեկնարկել է Մշակույթի կենտրոնի բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտից։ Երիտասարդները շարժվեցին դեպի «Սուրբ Սարգիս» եկեղեցի։
Հայկական և վրացական դրոշները ծածանելով՝ պաստառներով նրանք պահանջում էին ճանաչել և դատապարտել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը։
Նման երթի անցկացումը ավանդույթ է դարձել Ջավախքի «Զորի Զորյան» երիտասարդական միության անդամների համար։