Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով բրիտանական տնտեսությունը կկորցնի 6,2 միլիարդ ֆունտ (մոտ 7,96 միլիարդ դոլար) առաջիկա ինը տարիների ընթացքում: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։
Նման թվերի մասին է վկայում ապրիլին ավելի վաղ հրապարակված առևտրային միջոցառումների վերլուծությունը, ասվում է նյութում։ Այս դեպքում ամենամեծ վնասը կպատճառի Bentley, Aston Martin մեքենաների եւ Burberry պայուսակների մատակարարման արգելքը։ Կառավարությունը կանխատեսում է, որ մինչև 2030 թվականը այդ ընկերությունները կկրեն 881,7 միլիոն ֆունտ ստեռլինգի վնաս։ Միևնույն ժամանակ, հրատարակության աղբյուրները նշում են, որ շքեղ ապրանքանիշերն աջակցում են Մեծ Բրիտանիայի կառավարության ձեռնարկած միջոցառումներին։
Բացի այդ, նավթի վերամշակման ապրանքներ և տեխնոլոգիաներ արտահանող ընկերությունների վնասը կկազմի 6,7 մլն ֆունտ, իսկ համակարգչային արդյունաբերության վնասը՝ 4,1 մլն ֆունտ։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան արգելք էր դրել Ռուսաստան շքեղ ապրանքների, առաջադեմ նյութերի և քվանտային տեխնոլոգիաների արտահանման վրա։ Բացի այդ, արգելք է մտցվել Ռուսաստանից երկաթի և պողպատի ներկրման վրա։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասի պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Դրանից հետո մի շարք արեւմտյան երկրներ պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ։