
Արևմտյան Վրաստանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Մարտվիլիի շրջանի ոստիկանության բաժնի պետի տեղակալի մասնակցությամբ։ Փաստը հաստատում են դատախազությունից։
Վթարը տեղի է ունեցել այսօր Մարտվիլիի մունիցիպալիտետի Խումցի գյուղում (Սամեգրելո- Զեմո Սվանեթի): Գործակալության տվյալներով՝ Mitsubishi ամենագնացը, որը վարել է ոստիկան Դ.Գ.-ն, բախվել է Mercedes մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով երկու վարորդներն էլ վնասվածքներ են ստացել, իսկ երկրորդ մեքենայի ուղեւորը մահացել է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ խոսքը 80 տարեկան կնոջ մասին է։
Վթարի պատճառները կպարզվեն։ Հարուցվել է քրեական գործ՝ «Երթևեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը, որը հանգեցրել է մարդու մահվան» հոդվածով։