Չավուշօղլուն արձագանքել է Բայդենի ապրիլքսանչոսրյան ուղերձին

Չավուշօղլուն արձագանքել է Բայդենի ապրիլքսանչոսրյան ուղերձին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ում արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին։

Գրառման մեջ Չավուշօղլուն նշել է հետևյալը.

«Արևմտյան որոշ առաջնորդներ (նկատի ունի Ջո Բայդենին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին-խմբ.) վերջերս պաշտպանում են այն տեսակետը, որ «ցեղասպանությունը» միայն դատարանի որոշմամբ կարող է հաստատվել։

Ճիշտ է։

Բայց նրանց երկերեսանիության ամենակարկառուն օրինակն այն է, որ նույն մարդիկ #1915 թվականի դեպքերի համար քաղաքական դրդապատճառներով օգտագործել են «ցեղասպանություն» բառը՝ առանց իրավասու դատարանի որոշման»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում մասնավորապես նշել էր. «1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատագույն զանգվածային կոտորածներից մեկը։