Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ նշանակություն չունեն Անկարայի համար, և նրան խորհուրդ է տվել նախ «պատմությունը լավ սովորել»:
«Հայկական պնդումները, որոնք իբր ճանաչված են տարբեր երկրների վարչակազմերի կողմից, մեզ համար նշանակություն չունեն։ Մենք այսպես ենք վերաբերվում ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարություններին։ Պարոն Բայդենը պետք է շատ լավ ուսումնասիրի և իմանա հայերի պատմությունը։ Մենք չենք կարող ներել նրան, ով փորձում է մարտահրավեր նետել Թուրքիային՝ չիմանալով դա»,- ասել է նա Անկարայում կառավարության նիստից հետո ունեցած ելույթի ժամանակ։
Կիրակի Բայդենը հարգանքի տուրք էր մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանված հայերի հիշատակին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը դատապարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ով կրկին Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի իրադարձություններն անվանել է Հայոց ցեղասպանություն։