
Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը։
Այն, որ Twitter-ը որոշել է ուսումնասիրել ընկերությունը ձեռք բերելու Մասկի առաջարկը, հայտնել է The Wall Street Journal-ը ապրիլի 24-ին։ Ըստ թերթի՝ գործարարը պատրաստ է եղել առաջարկել 46,5 միլիարդ դոլար գումար։
Ինքը՝ միլիարդատերը, պնդում է, որ ընկերության նկատմամբ իր հետաքրքրության հետևում կանգնած է հանրային հարթակ ստեղծելու ցանկությունը, որը առավելագույն վստահություն է վայելում ամբողջ աշխարհում հասարակության մեջ և յուրաքանչյուրին խոսքի իրավունք է տալիս։