
Վրաստանում այս տարի 12-րդ դասարանցիները դպրոցը կավարտեն մայիսի 20-ին։ Այս մասին հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։
Բոլոր աշակերտները առաջին կիսամյակում հաճախել են ընդհանուր հաշվով 74 օր, իսկ երկրորդ կիսամյակում 12-րդ դասարանցիները կհաճախեն՝ 79 օր, առաջին դասարանցիները՝ 83 օր, իսկ մնացած դասարանների աշակերտները 96 օր։ aliq.ge