Սամցխե-Ջավախեթիում 311 անապահով քաղաքացի աշխատանքի է տեղավորվել

Սամցխե-Ջավախեթիում 311 անապահով քաղաքացի աշխատանքի է տեղավորվել

Վրաստանի առողջապահության նախարարության զբաղվածության խթանման պետական ​​գործակալության տվյալներով՝ սոցիալապես անապահով ընտանիքների զբաղվածության պետական ​​ծրագրի շրջանակներում մարտի 1-ից ապրիլի 17-ն ընկած ժամանակահատվածում արդեն աշխատանքի է տեղավորվել 4 601 անապահով քաղաքացի։ Փոխանցում է Business Media Georgia-ն (BMG)։

Տեղեկության համաձայն՝ քաղաքացիները հիմնականում աշխատում են բյուջետային կազմակերպություններում՝ դպրոցներում, թատրոններում և այլն։ Այս հաստատություններում նրանք զբաղեցնում ենք պահակի, այգեգործի, էլեկտրագործի, հավաքարարի և այլ հաստիքներ։

Հատկանշական է, որ ըստ տարածաշրջանների՝ ամենաբարձր զբաղվածությունը՝ 1 160 սոցիաապես անապահով աշխատող գտնվում է Գուրիայում, ամենացածրը՝ 39 սոցիալապես անապահով աշխատող՝ Թբիլիսիում։

Սոցիալապես անապահովների աշխատանքի տեղավորվածությունն ըստ շրջանների հետևյալն է՝

  • Իմերեթի՝ 582 աշխատող,
  • Կախեթի՝ 714 աշխատող,
  • Քվեմո Քարթլի՝ 220 աշխատող,
  • Շիդա Քարթլի՝ 199 աշխատող,
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 156 աշխատող,
  • Աջարիա՝ 495 աշխատող,
  • Սամցխե-Ջավախեթի՝ 311 աշխատող,
  • Մցխեթա-Մթիանեթի՝ 110 աշխատող,
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 615 աշխատող։

«Աշխատավարձը հաշվարկվում է ըստ աշխատած օրերի, ամբողջական դրույքով 300 լարի (մոտ 102 դոլար), կես դրույքով 150 լարի (մոտ 51 դոլար), որը սոցիալական վճար է և չի հարկվում։

Հանրային աշխատանքների զբաղվածության խթանման ենթածրագրի հարթակում այս փուլում գրանցված է շուրջ 22 հազար թափուր աշխատատեղ։ Մինչև տարեվերջ հայտարարված թափուր աշխատատեղերի թիվը կհասցվի 50 հազարի։

Հանրային աշխատանքներում զբաղվածության խթանման ենթածրագրի պետբյուջեից նախնական փուլում հատկացվել է 4 մլն 931 հազար 250 լարի (մոտ 1 մլն 643 հազար 750 դոլար)»,- ասված է BMG-ին նախարարությունից տրամադրած տվյալներում։ aliq.ge