ՌԴ-ին 10 տարի է պետք 2021 թվականի տնտեսությանը հասնելու համար

ՌԴ-ին 10 տարի է պետք 2021 թվականի տնտեսությանը հասնելու համար

Ռուսաստանին 10 տարի է պետք պատժամիջոցների ֆոնին տնտեսությունը 2021 թվականի մակարդակին վերականգնելու համար. այսպիսի ժամկետ են նշել S&P Global Market Intelligence-ի վերլուծաբանները, հաղորդում է RBC-ն։

Նրանց կանխատեսումների համաձայն՝ այս տարի Ռուսաստանում ՀՆԱ-ի անկումը կկազմի 11,1 տոկոս։ 2024 թվականին փորձագետներն ակնկալում են, որ ցուցանիշը կաճի 1,6 տոկոսով, իսկ մինչև 2026 թվականը՝ 1,9 տոկոսով։ Միաժամանակ գնաճն այս տարի կկազմի 17,8 տոկոս, 2023 թվականին՝ 10 տոկոս, 2024 թվականին՝ 7,5 տոկոս, 2026 թվականին՝ 4,6 տոկոս։

Ուկրաինայի իշխանություններից հինգ տարի կպահանջվի տնտեսությունը վերականգնելու համար, կարծում են տնտեսագետները։ Այս տարի երկիրը սպասում է ՀՆԱ-ի 45,7 տոկոսի կրճատմանը։

Մինչդեռ ավելի վաղ Մոսկվայի բորսայի Դիտորդների խորհրդի ղեկավար Օլեգ Վյուգինը հայտարարել էր, որ ներկայիս պատժամիջոցների ճնշման պայմաններում Ռուսաստանի ՀՆԱ-ի կրճատումը կարող է հասնել մինչև 12 տոկոսի, թեև նախկինում կուտակված ռեսուրսները թույլ չեն տա եկող տարում տնտեսության լիակատար փլուզում։ Նա նաև խոստովանել է, որ այլևս հնարավոր չի լինի պահպանել նախկին կենսամակարդակը և արտադրության ծավալները, այդ ամենը կնվազի։