Անկարայի հանրապետական դատախազությունը Հայոց ցեղասպանության թեմայով գրառում կատարած թուրքական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուի նկատմամբ հետաքննություն է սկսել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը:
Տեղեկության մեջ նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորի գրառման պատճառով Անկարայի Գլխավոր դատախազությունը Թանրըքուլուի դեմ հետաքննություն է սկսել Թուրքիայի ՔՕ (TCK) 301-րդ հոդվածի համաձայն, քանի որ կոնկրետ ապացույցներ կան, որ նա «նսեմացրել է Թուրքիայի Հանրապետության հեղինակությունը»
«107 տարի առաջ 1915 թվականի ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում, բռնի քշվեցին Չանքըրը, Այաշ, Անկարա և «անհետացան»: Իրական արդարություն հնարավոր չէ հասնել առանց այս պատմության հետ առերեսվելու, որը չարիքի սկիզբն է»,-իր թվիթերյան միկրոբլոկում գրել էր թուրք ընդդիմադիր պատգամավորը