Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան Եվրամիությանն ու ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, Վրաստանի նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։
Արախամիայի խոսքով՝ Իվանիշվիլին սերտ կապված է ռուսական քաղաքական էլիտայի հետ։
«Վրացական կառավարության ողջ քաղաքականությունը Կրեմլի հրահանգներին հետևելն է: Դրանով է պայմանավորված նրանց հռետորաբանությունը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական հանցագործությունների ժխտումը և պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանին օգնելու փորձը»,- գրել է Արախամիան։
Ըստ Արախամիայի՝ Իվանիշվիլին վրացի Յանուկովիչի և Ուկրաինայի նկատմամբ այնպիսի քաղաքականություն է վարում, որին վրաց ժողովուրդը չի աջակցում.
«Նրանք ցանկանում են, որ վրացիներն ու ուկրաինացիները հակադրվեն միմյանց։ Դա կանխելու համար ես կոչ եմ անում Եվրամիության և ԱՄՆ-ի ղեկավարությանը դիտարկել Իվանիշվիլիի և Արևմուտքում նրա ակտիվների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Ոչ ոք չի կարող խուսափել պատասխանատվությունից։ Ո՛չ օկուպանտները, ո՛չ նրանք, ովքեր օգնում են նրանց (խմբ. օկուպանտներին)»։ aliq.ge