Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի շտապօգնության զրահապատ մեքենաներ, ինչպես նաև հրշեջ մեքենաներ և բժշկական սարքավորումներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
«Այս ամենը կուղարկվի Ուկրաինա՝ օգնելու հաղթահարել ռուսական հարձակումների հետևանքները»,- ասվում է զեկույցում։
Այս պահին հստակ հայտնի չէ, թե շտապօգնության քանի զրահամեքենա կուղարկվի Ուկրաինա։ Նշվում է, որ նախօրեին Մեծ Բրիտանիայից 40 փրկարար է մեկնել Ուկրաինա։
Միաժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ Ռուսաստանը միտումնավոր գնդակոծում է ուկրաինական բժշկական հաստատությունները։
«Մենք բոլորս ապշած ենք հիվանդանոցների նողկալի պատկերներից»,- ասել է նա:
Ջոնսոնը նշել է, որ Բրիտանիան օգնություն կտրամադրի նաեւ ուկրաինացի բժիշկների ֆինանսավորման համար։
Մեծ Բրիտանիայում հույս ունեն, որ դա կօգնի արդյունավետ կերպով կյանքեր փրկել։ shantnews.am