Գերմանիան նախազգուշացնում է 2023 թվականին համաշխարհային պատմության ամենամեծ ճգնաժամի մասին

Գերմանիան նախազգուշացնում է 2023 թվականին համաշխարհային պատմության ամենամեծ ճգնաժամի մասին

Ուկրաինական ճգնաժամի պատճառով մատակարարման շղթաների խաթարումը կհանգեցնի պարարտանյութերի պակասի և ֆերմերներին կզրկի բավարար բերք արտադրելու հնարավորությունից։ Այս մասին ասվում է գերմանական Compact հրատարակության հոդվածում:

Այս տեսակետի հետ համամիտ է գերմանացի տնտեսագետ Մատին Կայմը, ում կարծիքով՝ համաշխարհային սովից կարող է տուժել մինչև հարյուր միլիոն մարդ։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլիի խոսքով՝ սննդի պակասի հետևանքով կսկսվեն լայնածավալ միգրացիոն հոսքեր, որոնց դեմ 2015 թվականի ճգնաժամը «ամառային խնջույք կհիշեցնի»։

Եվրոպական երկրների համար առանձնահատուկ նշանակություն ունեն Ուրալի և Բելառուսի կալիումի պարարտանյութերի գործարանները, որոնք այժմ գտնվում են Արևմուտքի պատժամիջոցների տակ: Որպես փոխարինող առաջարկվում է օգտագործել ազոտական ​​պարարտանյութեր, սակայն, ինչպես գրում է թերթը, գազի գնի թանկացման պատճառով դրանք մատչելի գներով չեն կարող արտադրվել։ shantnews.am