
Կրթական հաստատությունների շենքերի վրա պետական դրոշի բարձրացումը դարձել է պարտադիր. Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Վրաստանի պետական խորհրդանիշների օգտագործման կարգի մասին» օրենքում փոփոխությունը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ պաշտպանել է 87 պատգամավոր։
Փոփոխության համաձայն՝ Վրաստանի ազգային դրոշի մշտական բարձրացումը պարտադիր է դարձել հանրակրթական հաստատությունների/դպրոցների, ինչպես նաև նախադպրոցական կրթություն և ցանկացած կրթական ծառայություն մատուցող իրավաբանական անձանց շենքերի վրա։
Փոփոխությունների համաձայն՝ պարտադիր է դարձել նաեւ Վրաստանի պետական օրհներգի տեքստի տեղադրումն այս հաստատություններում աչքի ընկնող տեղում։