Վրաստանի խորհրդարանում օրինագիծ է մշակվում, ըստ որի ավտոմեքենան սխալ կայանելու տուգանքը կբարձրանա։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Բեքա Դավիթուլիանիի խոսքով՝ Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, խորհրդարանի հետ սերտ համագործակցությամբ, մշակվել է օրենսդրական նոր փաթեթ՝ բարելավելու տրանսպորտով տեղաշարժը, ինչպես նաև այս ոլորտում էլ ավելի բարձր կարգուկանոն ապահովելու համար։
Օրինագծի համաձայն՝ մայթին կայանված ավտոմեքենան անհապաղ կտարհանվի։ Քաղաքապետարանին տրվելու է ավտոբուսի գծով տաքսիների անցման վայրերն ու պայմանները սահմանելու իրավունք։ Մեքենայի դիմապակու վրա տուգանքի արձանագրությունը թողնելու կանոնը վերացվում է։
Արձանագրությունը օրինախախտին կուղարկվի ստանդարտ ձևով, միևնույն ժամանակ SMS հաղորդագրությամբ։aliq.ge