Լաուրա Կուլիջանյանը ծնվել է 1940 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում:
Ծնողների բաժանումից հետո Լաուրա Կուլիջանյանը քրոջ և մոր հետ տեղափոխվել է Մեծ Արագյալ գյուղ: Միջնակարգ կրթություն ստացել է Մեծ Արագյալ գյուղի դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո 25 տարի աշխատել է Բոգդանովկայի ֆաբրիկայում: Աշխատելու տարիներին պետության կողմից տիկին Լաուրան բնակարան է ստացել Բոգդանովկայում: Նա իր ամբողջ կյանքը մենակ է ապրել, սակայն ունի քույր, որն ի վիճակի չէ իրեն օգնել: Լաուրա Կուլիջանյանը ստանում է ամսեկան թոշակ և 60 լարի սոցիալական օգնություն, որով էլ նա ապրում է: Միայնակ կնոջ տունը գտնվում է վատ պայմաններում, այն չունի գազ և ջուր: Տիկին Լաուրան ամռանը ցախ է հավաքում անտառից և մոտակա այգուց, որպեսզի ձմռանը վառարանով տաքացնի տունը:
Մանրամասները մեր նյութում:
Անաիտ Զալալյան