Ռուբլին ռեկորդ է սահմանում

Ռուբլին ռեկորդ է սահմանում

Ըստ Վրաստանի Ազգային բանկի՝ ռուբլու պաշտոնական փոխարժեքը հասել է 4,1294-ի։ Այսպիսով, 1000 ռուբլու դիմաց կարելի է ստանալ 41 լարի:

Ռուբլու փոխարժեքը վերջին անգամ նման նշագծի էր հասել 2021 թվականի նոյեմբերի 30-ին։ Հետո Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ռուբլիի պաշտոնական փոխարժեքը անկում ապրեց՝ հասնելով մինչև 2,4-ի, իսկ բանկերում երբեմն 1000 ռուբլու դիմաց տալիս էին 8-12 լարի։

Նշենք, որ պաշտոնական փոխարժեքը դեռ չի հասել Ախալքալաքի մասնավոր փոխանակման կետեր և առևտրային բանկեր։ Ախալքալաքում տարադրամի մասնավոր փոխանակման կետերում 1000 ռուբլին արժե 36,5 լարի։ Բանկերում այս թվի շրջանակներում փոխարժեքը նույնպես տատանվում է։

Դոլարը և եվրոն մնում են համեմատաբար ցածր նշաձողի վրա.

1 ԱՄՆ դոլարն արժե 3.0368 լարի,
1 եվրոն՝ 3,2473 լարի։ jnews.ge