Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն՝ մարդկանց 19%-ն իր տնտեսական վիճակը գնահատում է «շատ վատ»։ Քաղաքացիների 35%-ն ասում է, որ ունի «մասամբ վատ տնտեսական վիճակ», իսկ 44%-ը՝ «մասամբ լավ»։
Հարցին՝ «Ինչպե՞ս եք բնութագրում ձեր տնտեսական վիճակը», հարցվածների 1%-ը պատասխանել է, որ «շատ վատ է», իսկ 1%-ը չի պատասխանել հարցին։
Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ քաղաքացիներին անհանգստացնում են տնտեսական խնդիրները, քաղաքական բևեռացումը և Ռուսաստանից եկող սպառնալիքների աճը։
Տեղեկատվության համար՝ սոցհարցումն անցկացվել է 2022 թվականի մարտի 4-24-ը Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտական կենտրոնի կողմից։ Հարցմանը մասնակցել է 1486 մարդ: Սխալի հավանականությունը +/- 2,5% է, իսկ արձագանքման մակարդակը՝ 64%։