Վրաստանի պետական սահմանը հատելու պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի մարտին՝ մեկ ամսում, Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 45 հազար 068 քաղաքացի։
Հայտնի չէ, թե նրանցից քանիսն են մնացել Վրաստանում, իսկ քանիսը լքել երկիրը։
Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տվյալներi՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ռուսաստանից այցելուների թիվն աճել է 430 տոկոսով։
Հատկանշական է, որ Բելառուսից մարտին ժամանել է 20 հազար 029 քաղաքացի։
Նշենք, որ Վրաստանի օրենսդրության համաձայն՝ Ռուսաստանի Դաշնությունն այն երկրների ցանկում է, որոնց քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրավունք ունեն մուտք գործել Վրաստան առանց վիզայի և մնալ 1 տարի։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայում, որը շարունակվում է առ այսօր։ aliq.ge