Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Թբիլիսիի թիվ 41 հանրակրթական դպրոցի ուկրաինացի աշակերտներին։
«Մեր ուկրաինացի ընկերներին մաղթում եմ խաղաղություն, պատերազմի անհապաղ ավարտ և ևս մեկ անգամ ուզում եմ կրկնել՝ խաղաղ տունդարձ։ Մենք մեր առավելագույն աջակցությունն ու ուշադրությունն ենք հայտնում Վրաստանում գտնվող Ուկրաինայի քաղաքացիներին, և այդ աջակցությունը կշարունակվի նաև ապագայում» — նշել է Ղարիբաշվիլին։
Հաղորդագրության համաձայն՝ վարչապետը հետաքրքրվել է ուկրաինալեզու հատվածի ուսումնական պայմաններով, զրուցել աշակետների հետ։
Ղարիբաշվիլիի որոշմամբ 41-րդ հանրակրթական դպրոցի ուկրաինական հատվածի բոլոր աշակերտներին տրվել են նոթատետրեր և Սուրբ Զատիկի նվերներ։ Նշենք, որ դասավանդումն իրականացվում է ուկրաիներենով` 1-11-րդ դասարանի աշակերտների համար: aliq.ge