
Ապրիլի 28-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,08 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի պաշտոնական արժեքը կազմել է 3,0597 լարի։
Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 2,09 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,2157 լարի։
Ռուսական ռուբլին շարունակում է ամրապնդվել։ Ըստ ազգային բանկի ռուսական 100 ռուբլին արժե 4,1074 լարի։
Լիրայի նկատմամբ փոխարժեքն արժեզրկվել է 0,07 թեթրիով, ինչի արդյունքում մեկ լիրայի արժեքը դարձել է 20,66 թեթրի։