Ներքին գործերի նախարարության վիճակագրության համաձայն՝ 2021 թվականին Վրաստան է ներկրվել 84 939 ավտոմեքենա, ինչի արդյունքում երկրում ավտոպարկի ծավալը գերազանցել է 1,4 միլիոնը։ Զեկույցի համաձայն, Վրաստանում ավտոմեքենաների ներմուծման ավելի քան 90%-ը ներառում է օգտագործված մեքենաներ:
Ներքին գործերի նախարարության վիճակագրությունը ներկայացնում է հանրապետությունում ամենահաճախ ներկրվող մեքենաների վարկանիշը։ Նրանց խոսքով, այս վիճակագրության թիվ 1 տեղը զբաղեցնում է Toyota Camry-ն։ Անցյալ տարի հանրապետություն է ներմուծվել 4868 Toyota Camry, ինչը կազմում է ընդհանուր ավտոմեքենաների ներմուծման 5,7%-ը։ Toyota Prius-ն այս դիրքում էր 2020 թվականին, թեև նախորդ տարի այս մեքենայի ներմուծումը նվազել է 32%-ով։
Երկրորդ տեղում Ford Transit֊ն է, անցյալ տարի Վրաստան է ներմուծվել 4674 ավտոմեքենա, նախորդ տարվա համեմատ ավելանալով 38%-ով։
Երրորդ տեղում Toyota Prius-ն է՝ 4417 ավտոմեքենա, նախորդ տարվա համեմատ 32% նվազում։
Չորչորդ տեղ՝ Chevrolet Cruze – 3397 մեքենա, նախորդ տարվա համեմատ 107% աճ։
Ներմուծման վարկանիշի 5֊րդ տեղում Hyundai Elantra – ն է՝ 2888 ավտոմեքենա, նախորդ տարվա համեմատ ավելանալով 2%։
Առաջին տասնյակը բաժին է ընկնում մեքենաների ներմուծման 37%-ին, իսկ մնացած 63%-ը բաշխվում է այլ մոդելների մեքենաների վրա։
Վիճակագրության համաձայն՝ Վրաստան մեքենաների ներմուծման հիմնական շուկան ԱՄՆ-ն է, որտեղից 2021 թվականին ներկրվել է 48 հազար ավտոմեքենա։