Ուկրաինայի իրավիճակին միջամտողների համար հարվածները կլինեն կայծակնային. Պուտին

Ուկրաինայի իրավիճակին միջամտողների համար հարվածները կլինեն կայծակնային. Պուտին

Եթե որևէ մեկը ցանկանում է արտաքինից միջամտել Ուկրաինայի իրավիճակին և ստեղծել ռազմավարական վտանգ, ապա պատասխան հարվածները կայծակնային կլինեն,- Օրենսդիր խորհրդում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք դրա համար ունենք բոլոր գործիքները, որպեսզի մյուսները հիմա չպարծենան։ Մենք չենք պարծենա, անհրաժեշտության դեպքում կօգտագործենք դրանք»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ վտանգի դեպքում կայծակնային հարվածների մասին որոշումներ արդեն կայացվել են։tv9news.ge