Անձնագրերի թանկացումը հերթեր է ստեղծել Նինոծմինդայի արդարադատության տանը

Անձնագրերի թանկացումը հերթեր է ստեղծել Նինոծմինդայի արդարադատության տանը

Այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, թե կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ծառայությունների արժեքի հետ կապված փոփոխություններ են սպասվում, Նինոծմինդա քաղաքի արդարադատության տանը արդեն երկրորդ օրն է մեծ հերթ է գոյանում, բնակիչները փոխում են անձնագրերը։

Ինչպես ասում են բնակիչները, նման լուրերը պետք է նախապես հայտնել՝ մեկ-երկու ամիս առաջ, որպեսզի առանց հերթի փոխեն փաստաթղթերը։

«Այս ճգնաժամային շրջանում, երբ բնակիչներն արդեն հնարավորություններ չունեն, շուրջը ամեն ինչ թանկացել է, հիմա անձնագիրը կրկնակի թանկ է լինելու։ Անձնագրի գինը միանգամից 40-50 լարիով թանկացավ, այն անցնում է բոլոր սահմանները։ Կենսաթոշակը բարձրացվել է 20 լարիով, սակայն ապրանքների և ծառայությունների գներն աճել են 100%-ով։ Թանկացման վրա բացարձակ վերահսկողություն չկա, պետությունը չի վերահսկում»,- դժգոհում է քաղաքի բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ նշում է, որ պետությունը զիջումների գնալու և բնակիչներին ցածր գներով նման ծառայություններ մատուցելու փոխարեն հակառակն է անում. Առավոտից երկար հերթ ենք կանգնել, այսօր վերջին օրն է, մայիսի 1-ից ծառայությունները կթանկանան։ Նման դեպքերում անհրաժեշտ է նախապես տեղեկացնել բնակչությանը։

Առկա տեղեկությունների համաձայն՝ մայիսի 1-ից ծառայությունների արժեքը կբարձրանա։

Կենսաչափական(բիոմետրիկ) անձնագիրը տաս օրում ստանալու համար, մայիսի մեկից 100 լարիի փոխարեն պետք է վճարել 154 լարի:

1. հինգ օրում ստանալու համար, 120 լարիի փոխարեն պետք է վճարել 184 լարի,
2. երեք օրում ստանալու համար, 150 լարիի փոխարեն պետք է վճարել 229 լարի,
3. նույն օրում ստանալու համար, 205 լարիի փոխարեն պետք է վճարել 354 լարի:

Իսկ նույնականացման քարտը տաս օրում ստանալու համար, մայիսի մեկից 30 լարիի փոխարեն պետք վճարել 64 լարի:

1. հինգ օրում ստանալու համար, 40 լարիի փոխարեն պետք է վճարել 84 լարի,
2. երեք օրում ստանալու համար, 50 լարիի փոխարեն պետք է վճարել 104 լարի,
3. նույն օրում ստանալու համար, 65 լարիի փոխարեն պետք է վճարել 154 լարի:

Radio NOR · Подорожание цен на паспорт создал очереди в Ниноцминде