Սեպտեմբերի 26-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ երաժշտական դպրոցի հաշվետու գալա համերգը:
Մշակույթի կենտրոնի դահլիճը լի էր հանդիսատեսով: Համերգի ավարտին լավագույն մանկավարժներին և աշակերտներին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի կողմից հանձնվեցին դիպլոմներ և նվերներ: Ինչպես մեզ պատմեց երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանը, այս տարի դպրոցը գամգեոբայի կողմից ստացել է դաշնամուր, սակայն դաշնամուրը դնելու համապատասխան սենյակ չկա դեռևս: Այդ իսկ պատճառով համերգից ստացված հասույթով դպրոցում նախատեսվում է ստեղծել դասական սենյակ: Մանրամասները մեր նյութում.
img src=”https://c2.staticflickr.com/6/5788/29964058835_25f24b59ea_z.jpg” alt=”” />
Անաիտ Զալալյան