Մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը ապադոլարացման, ապաօֆշորացման վրա. Լավրով

Մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը ապադոլարացման, ապաօֆշորացման վրա. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չինական «Սինհուա» պարբերականին տված հարցազրույցում պատասխանել է Ռուսաստանի տնտեսության վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցության մասին հարցին։ Նա ընդգծել է, որ երկրի դեմ ձեռնարկված միջոցներն աննախադեպ են։

Լավրովն ասել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը պատրվակ է ռուսական տնտեսությունը «խեղդելու», նրա մրցունակությունը խաթարելու և հետագա զարգացումը արգելափակելու համար։ Նա նշել է, որ Արեւմուտքը չի ամաչում, որ հակառուսական սահմանափակումները «սկսում են վնասել սեփական պետությունների սովորական քաղաքացիներին»։

Դիվանագետը գնահատել է պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա և հիշեցրել նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, ով ասել է, որ երկիրը «դիմացավ այս աննախադեպ ճնշմանը»։ Լավրովի խոսքով՝ Արեւմուտքի սահմանափակումները չեն թուլացնի երկրի դիրքերը. Այժմ իրավիճակը կայունանում է, ընդգծել է նա։

«Ամեն դեպքում, մենք չենք թուլանա։ Վստահ եմ, որ մենք կվերակազմավորենք տնտեսությունը և կպաշտպանենք մեզ ապագայում հակառակորդների հնարավոր ոչ լեգիտիմ թշնամական գործողություններից։ Մենք կենտրոնացնում ենք մեր ջանքերը ապադոլարացման, ապաօֆշորացման, ներմուծման փոխարինման, տեխնոլոգիական անկախության ամրապնդման վրա: Մենք կշարունակենք հարմարվել արտաքին մարտահրավերներին՝ ինտենսիվացնելով հեռանկարային և մրցունակ ոլորտների զարգացման ծրագրերը»,- եզրափակել է Լավրովը։