Այսօրվանից՝ մայիսի 1-ից, Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու կարանտինային սահմանափակումները վերացվում են:
Փոփոխությունը կվերաբերի ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա, այդ թվում նաև Վրաստանի քաղաքացիներին։
Առողջապահության նախարարի խոսքով՝ ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման PCR հետազոտության բացասական արդյունքը հավաստող կամ արագ ախտորոշիչ թեստի արդյունքը հավաստող սերտիֆիկատներ ներկայացնելու պահանջը:
Վրաստանի քաղաքացուց Վրաստան մուտք գործելիս ևս կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող փաստաթուղթ չի պահանջվում։
Հայաստանի քաղաքացին Վրաստան մուտք գործելիս պարտավոր է ներկայացնել 72 ժամ վավերության PCR թեստի բացասական պատասխան կամ պատվաստումը հաստատող փաստաթուղթ (պատվաստված անձանցից լրացուցիչ թեստ չի պահանջվի)։