Վրաստանի Ջավախեթիի տարածաշրջանի բնակչության հիմնական մասը զբաղվում է հողագործությամբ: Այստեղ գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսը համարվում է կարտոֆիլը:
Ինչպես բնակիչներն իրենք են ասում, այս տարի ամառը անձրևոտ էր, այդ պատճառով էլ բերքը շատ էր: Սակայն խնդիրն այն է, որ այդ բերքը իրացնելն է դժվար, մյուս կողմից էլ առաջարկված գինն է ցածր, բացի այդ նաև կարտոֆիլի հիվանդացության պատճառած վնասներն են շատ: Մենք փորձեցինք լսել բնակիչների կարծիքը և հետևել կարտոֆիլահավաքի գործընթացին:
Գարուշ Արզումանյան