Մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 07:29-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 9 կմ հեռավորության, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Նշենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, ժամը 23։35-ին Սամեբա գյուղի մոտ արձանագրվեց 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 6 բալ։