
Այսօրվանից շնչադիմակի օգտագործումը պարտադիր կլինի միայն բուժհաստատություններում և հասարակական տրանսպորտում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում։
Նրա խոսքով, խորհրդակցություններ են ունեցել ոլորտի մասնագետների, առողջապահության նախարարի հետ և համապատասխան որոշում է կայացվել։
«Մենք քննարկում ունեցանք, նախարար Զուրաբ Ազարաշվիլին հանդիպեց առողջապահության ոլորտի փորձագետների հետ և որոշվեց, որ անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը պարտադիր կլինի միայն բուժհաստատություններում և հասարակական տրանսպորտում։ Մնացած մյուս կանոնակարգերը կհանվեն այսօրվանից։
Ինչպես գիտեք, մենք ունենք շատ կայուն պատկեր։ Կարելի է ասել, որ համատեղ զարգացումը կայունացել է։ Օրինակ՝ այսօր ունեցանք 51 նոր դեպք։ Այս առումով, այսպես ասած, իրավիճակը շատ հանգիստ է։ Սա թույլ է տալիս մեզ ավելի պարզեցնել կանոնակարգերը:
Այսօրվանից կվերացվի պարտադիր շնչադիմակկի օգտագործումը, այդ թվում՝ դպրոցներում։ Հատկապես տխուր են երեխաները և ոչ միայն երեխաները: Իհարկե, մենք կդիտարկենք դինամիկան և կգործենք համապատասխանաբար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։ 1tv.ge