Այսօր՝ մայիսի 2֊ին Թբիլիսիի ժամանակով ժամը 16:50-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղում տեղի է ունեցել 3,6 մագնիտուդով երկրաշարժ։
Նշենք, որ մայիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 07:29-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղից 9 կմ հեռավորության, օջախի 10 կմ խորությամբ, տեղի էր ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 3.3 մագնիտուդով։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 4 բալ:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, ժամը 23։35-ին Սամեբա գյուղի մոտ արձանագրվեց 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 6 բալ։