Վանիի շրջանում (Իմերեթի ) տներից մեկում իսկական օձի բույն են գտել՝ պատերին ու ձեղնահարկում օձեր են ապրել, հայտնել է շրջանի քաղաքապետ Ալեքսանդր Գոգորիշվիլին։
«Տանը երկու անչափահաս երեխաներ են ապրում, պատերին և առաստաղի վերևում օձի բներ կային, և ընտանիքը գիշերը ֆշշոց էր լսում: Տան շինարարությունը ավարտված չէ, և ըստ երևույթին, դրա համար էլ օձերը սողացել են ներս»,- ասել է Գոգորիշվիլին։ Նա նշել է, որ տունն «անցանկալի բնակիչներից» ազատելու համար քաղաքապետարանը ստիպված է եղել Թբիլիսիից մասնագետների խումբ կանչել։ Տունը մաքրելուց հետո Գոգորիշվիլին խոստացել է օգնել ընտանիքին տունը կարգի բերելու համար։