Մայիսի 2-ի սակարկությունների արդյունքում վրացական ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ ամրապնդվել է 0,01 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,0590 լարի։
Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 1,48 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,219 լարի։
Ռուսական ռուբլին արդեն երկրորդ օրն է ինչ շարունակում է մնալ նույն դիրքին, այսինքն 100 ռուբլին արժե 4.2909 լարի։
Լիրայի նկատմամբ փոխարժեքն ամրապնդվել է 0,08 թեթրիով, ինչի արդյունքում մեկ լիրայի արժեքը դարձել է 20,55 թեթրի։