Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորում է լրագրողներին Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ։
Կառավարության ղեկավարը նշում է, որ այսօր վրացական մեդիա տարածքը բազմակարծիք է և ազատ, ստեղծված են բոլոր պայմանները լրագրության ամրապնդման և հետագա զարգացման համար։
«Սրտանց շնորհավորում եմ բոլոր լրատվամիջոցներին և յուրաքանչյուր լրագրողի՝ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ։
Արժեքների և պրոֆեսիոնալիզմի վրա հիմնված ազատ և անկախ մամուլը երկրի ժողովրդավարության հիմնական որոշիչներից է։ Անկախության օրվանից ի վեր վրացական լրատվամիջոցներն անցել են ամենադժվար ճանապարհը՝ դիմակայելով բազմաթիվ մարտահրավերների, ոտնձգությունների կամ ճնշումների։
Իշխանության գալու օրվանից մեր քաղաքական թիմը հիմնական խնդիրներից մեկն է դրել մամուլի անկախությունն ապահովելու համար։ Այդ նպատակով մենք մի շարք բարեփոխումներ ենք իրականացրել։ Այսօր վրացական մեդիա տարածքը բազմակարծիք է և ազատ, ստեղծված են բոլոր պայմանները լրագրության ամրապնդման և հետագա զարգացման համար։ Մամուլի ազատության ինդեքսի համաձայն՝ Վրաստանը տարածաշրջանում անվիճելի առաջատարն է և առաջ է անցել Եվրամիության անդամ շատ երկրներից։ Այս ամենը իշխանության և հասարակության, ընդհանուր առմամբ մեր երկրի կարևորագույն ձեռքբերումն է։ Մեր կառավարությունը հավատարիմ է մամուլի հետագա ազատության խթանմանը:
«Խոստանում եմ շարունակել աջակցել ձեզ և հետագա հաջողություններ եմ մաղթում մասնագիտական գործունեության մեջ»,- ասված է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի շնորհավորական ուղերձում։