Ապրիլին որքան մարդ է այցելել Վրաստան՝ Հայաստանից և Ռուսաստանից

Ապրիլին որքան մարդ է այցելել Վրաստան՝ Հայաստանից և Ռուսաստանից

Ապրիլի ընթացքում Վրաստան է ժամանել Ռուսաստանի 33 556 քաղաքացի։ Սա 294%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Արդյունքում՝ Ռուսաստանն ընդհանուր այցելուների թվով զբաղեցնում է երկրորդ տեղը։

Կտրուկ աճել է նաեւ հոսքը Բելառուսից, ապրիլին Վրաստան է ժամանել 7507 քաղաքացի, ինչը 413%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Ապրիլի ընթացքում Վրաստան է ժամանել Ուկրաինայի 13018 քաղաքացի, ինչը նույնպես 113%-ով ավել է։

Ապրիլի ընթացքում Վրաստան է այցելել 214644 միջազգային այցելու, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 160%-ով։

Այցելուների հոսքն ըստ երկրների բաշխված է հետևյալ կերպ.

  • 1. Թուրքիա՝ 35959 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ աճելով 70%-ով
  • 2. Ռուսաստան՝ 33 556 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 294%-ով
  • 3. Հայաստան՝ 32228 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 287%-ով
  • 4. Վրաստան (ոչ ռեզիդենտ)՝ 20936 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 154%-ով
  • 5. Իսրայել՝ 15709 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 56%-ով
  • 6. Ուկրաինա՝ 13018 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 120%-ով
  • 7. Ադրբեջան՝ 11360 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ աճելով 115%-ով
  • 8. Բելառուս՝ 7507 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 413 տոկոսով
  • 9. Ղազախստան՝ 6032 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 268%-ով
  • 10. Իրան՝ 5994 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 485 տոկոսով
  • 11. Ուզբեկստան՝ 3291 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 21%-ով
  • 12. Գերմանիա՝ 2787 քաղաքացի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 324%-ով
  • 13. Լեհաստան՝ 2087 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 688%-ով
  • 14. ԱՄՆ՝ 2013 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 210%-ով
  • 15. Հնդկաստան՝ 1964 քաղաքացի, նախորդ տարվա համեմատ ավելանալով 255%-ով։

Ապրիլին այցելուների մեծ մասը Վրաստան է եկել ցամաքային ճանապարհով, հոսքը բաշխված է հետևյալ կերպ.

  • Ցամաքային՝ 127068 այցելու, աճը՝ 162,2%
  • Օդային՝ 85469 այցելու, աճը՝ 157,5%
  • Երկաթուղային՝ 1041 այցելու, աճը՝ 339,2%
  • Ծովային՝ 1066 այցելու, աճը՝ 66,8%։