
Այսօր գիշեր՝ ժամը 1:00-ի սահմաններում Ախալքալաքում՝ Ախալքալաք-Կարծախ ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով ավտոմեքենա է այրվել, 1 հոգի մահացել է, մյուս երեքը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության: Հայտնում է Jnews լրատվականը։
Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոցի մենեջերի խոսքով՝ գիշերը վթարից երեք տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։
«Տուժածների վիճակը միջին ծանրության է։ Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- ասել է նա։